TOP նոր
» » » Կոլումբիայում ՌԴ դեսպանատունը հաստատել են Արսեն Ոսկանյանի մահվան մասին լուրը

Կոլումբիայում ՌԴ դեսպանատունը հաստատել են Արսեն Ոսկանյանի մահվան մասին լուրը

12-09-2017, 11:55 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
12 Սեպտեմբեր 2017, 11:55 - NovostiNK
Կոլումբիայում ՌԴ դեսպանատունը հաստատել են Արսեն Ոսկանյանի մահվան մասին լուրը

Կոլումբիայում Ռուսաստանի դեսպանատնից հաստատել են Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանի մահվան մասին լուրը:

«Ենթադրվում է, որ նա զոհվել է գերությունից փախչելու փորձի ժամանակ: Կան տարբեր վարկածներ, թե ինչ է տեղի ունեցել այդ ողբերգական օրը: Ակներև է մի բան. պարոն Արսեն Ոսկանյանը զոհվել է: Ենթադրաբար՝ գերությունից փախչելու փորձի ժամանակ», - ասվում է Կոլումբիայում ՌԴ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

Reuters գործակալության տվյալով՝ կոլումբիական ապստամբ «Ազգային ազատագրական բանակ» խմբավորումը հանդես է եկել պնդմամբ, որի համաձայն՝ գերության մեջ գտնվող Արսեն Ոսկանյանը սպանվել է փախուստի փորձի ժամանակ 2017 թվականի ապրիլին: Ավելի վաղ ապստամբները հայտարարել էին, որ պատանդին հաջողվել է փախուստի դիմել: Reuters-ի վարկածով՝ տղամարդը գերության մեջ է հայտնվել 2016 թվականի նոհեմբերին, երբ անօրինական ճանապարհով փորձել է Հայաստան ներկրել հազվադեպ հանդիպող թունավոր գորտեր:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS