TOP նոր
» » » Ժամանակն է, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի հայ ժողովրդի ցեղասպանությունը. հայտարարություն

Ժամանակն է, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի հայ ժողովրդի ցեղասպանությունը. հայտարարություն

25-04-2019, 10:47 Դիտումներ: Այլ տարածաշրջաններ , ՕՐՎԱ ԹԵՄԱ
25 Ապրիլ 2019, 10:47 - NovostiNK
Ժամանակն է, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի հայ ժողովրդի ցեղասպանությունը. հայտարարություն

Ապրիլի 24-ին Իսրայելում կրկին վեր է հանվել Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը: Քնեսեթի՝ խորհրդարանի անդամները կոչ են արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը ոգեկոչման օրը՝ ապրիլի 24-ին:

Ինչպես հայտնում է The Jerusalem Post-ը, ընդդիմադիր կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը հայտնել է, այժմ ժամանակն է, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի հայ ժողովրդի ցեղասպանությունը: «Այսպիսով վերջ դնի նաեւ թուրքական ճնշումներին ենթարկվելուն», - ասել է նա:

Քաղաքական գործչի կարծիքով, Իսրայելը բարոյական և պատմական պատասխանատվություն ունի հիշելու ցեղասպանությունը և առաջնորդվելու «այլևս երբեք» կարգախոսով: «Սա ճիշտ է ցանկացած երկրի համար», - հավելել է նա Twitter-ում:

Նա նաև հայտնել է, որ մտադիր է կրկին առաջադրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը և հույս է հայտնել, որ կոալիցիան կաջակցի իրեն:

«Մերեց» կուսակցության անդամ Մոսսի Ռազը թվիթերյան իր էջում գրել է. «Այսօր մենք նշում ենք հայ ժողովրդի հոլոքոստը: Նրանց մեկ երրորդը կոտորվել է թուրքերի ձեռքով: Ժամանակը եկել է Իսրայելի համար պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS