TOP նոր
» » » Փակել է գրադարանները, արգելել է ՁԻԱՀ-ը, օպերան և ոսկե ատամները. Սապարմուրատ Նիյազովի 15 բարեփոխումները

Փակել է գրադարանները, արգելել է ՁԻԱՀ-ը, օպերան և ոսկե ատամները. Սապարմուրատ Նիյազովի 15 բարեփոխումները

29-12-2013, 12:58 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
29 Դեկտեմբեր 2013, 12:58 - NovostiNK
Փակել է գրադարանները, արգելել է ՁԻԱՀ-ը, օպերան և ոսկե ատամները. Սապարմուրատ Նիյազովի 15 բարեփոխումները
Փակել է գրադարանները, արգելել է ՁԻԱՀ-ը, օպերան և ոսկե ատամները. Սապարմուրատ Նիյազովի 15 բարեփոխումները
Փակել է գրադարանները, արգելել է ՁԻԱՀ-ը, օպերան և ոսկե ատամները. Սապարմուրատ Նիյազովի 15 բարեփոխումները
Փակել է գրադարանները, արգելել է ՁԻԱՀ-ը, օպերան և ոսկե ատամները. Սապարմուրատ Նիյազովի 15 բարեփոխումներըԱմենահայտնին 75 մետր բարձրություն ունեցող ոսկեջրված արձանն է, որն այնպես է պտտվում, որ արձանը միշտ դեմքով դեպի արևն է: Այս արձանը տեղադրված է Աշխաբադում` Թուրքմենստանի մայրաքաղաքում:

Ստեղծել է թուրքմենական օրացույց

Նիյազովը փոխել է ամիսների և շաբաթվա օրերի անունները: Օրինակ հունվար ամիսը կրում է իր անունը, իսկ մարտը` իր մոր անունը: Սեպտեմբեր ամիսը անվանվել է իր հոգևոր մտքերի գրքի անվամբ` «Ռուհնամա»:

Անվանափոխել է Աշխաբադի փողոցները

Փողոցները սկսել են թվերով նշվել, որպես հիմք է ընդունվել 2000 թիվը, «որը խորհրդանշում է թուրքմեն ազգի պատմության նոր դարաշրջանը»: Ընդ որում, փողոցներն ու շրջանները, որոնք կրում էին Նիյազովի և նրա բարեկամների անունները, անվանափոխության ենթակա չէին:

Բարեփոխել է կրթությունն ու գիտությունը

Նիյազովի հրամաններով դպրոցների ուսուցումը կրճատվել է մինչև 9 տարի, բուհերում` մինչև 2 տարի: Դպրոցներում դադարեցվում է ֆիզկուլտուրայի և աշխատանքի ուսուցման դասավանդումը, դրանց փոխարեն մտցվում է մասնագիտական ուսուցում: Թուրքմենստանի գիտությունների ակադեմիան էլ ամբողջությամբ է փակվել:

Փակել է շրջանային գրադարանները

«Միևնույնն է, ոչ ոք գրադարան չի այցելում»,- ցավով ասում էր Թուրքմենբաշը:

Արգելել է համացանցը

Ինտերնետ ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործունեություններն ամբողջությամբ դադարեցվել են:

Փակել է երկրի բոլոր հիվանդանոցները

«Մեր ինչի՞ն է պետք նման քանակությամբ հիվանդանոցներ: Եթե մարդիկ հիվանդանան, նրանք կարող են Աշխաբադ գալ»,- կարծում էր բոլոր թուրքերի հայրը: Բացի այդ, նա անօրինական է համարել բոլոր ինֆեկցիոն հիվանդությունները` ներառյալ խոլերան և ՁԻԱՀ-ը, և արգելել է դրանց մասին որևէ հիշատակումը:

Չեղյալ է հայտարարել թոշակները

Նիյազովի կարծիքով ծերերին պետք է կերակրեն նրանց զավակները:

«Թոշակառուները ուշագնաց էին լինում, կաթված էին ստանում, մահանում էին հենց փոստատներում, բանկերում, երբ իմանում էին, որ նրանց զրկել են թոշակից»,- գրում էին ԶԼՄ-ները:

Արգելել է օպերան, բալետը, էստրադան և կրկեսը

«Ինչպե՞ս կարելի է թուրքի մեջ սերմանել սեր դեպի բալետը, եթե նրա արյան մեջ չկա բալետ»,- ինքն իրեն հարց էր հղում Նիյազովը: «Օպերան ևս թուրքի համար չէ: Ես մեկ անգամ կնոջս հետ Լենինգրադում էի «Կնյազ Իգոր» օպերայում, այդպես էլ ոչինչ չհասկացա»,- հիշում էր նա: Փակվում են նաև համերգասրահները և կրկեսները:

Արգելել է շպարը

Կոսմետիկայից օգտվել արգելվում էր բոլոր բնակիչներին, սակայն առանձնակի խստությամբ դա վերաբերվում էր հաղորդավարներին: Թուրքմեններին նաև արգելվում էր ներկել վարսերը, չնայած անձամբ Նիզայովը 2002 թվականից անդադար ներկում էր մազերը սև գույնով: Երիտասարդներին նա արգելեց երկար վարսեր, բեղեր և մորուք ունենալ:

Բանը հասավ նաև ոսկյա ատամներին

«Ուսուցիչները բողոքում են ցածր աշխատավարձերից, իսկ ատամները ոսկուց են: Ինչպե՞ս կարող են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հավատալ ձեր աղքատությանը, եթե ուսուցչի բերանը լի է ոսկով: Դա մեր մշակույթն ու մեր ավանդույթը չէ»:

Հիմնադրել է դդմի տոնը

«Այդ աստվածների նվերն ունի հետաքրքիր պատմություն,- հայտարարեց թուրքմենական հեռուստաընկերությունը:- Մեր մեծն առաջնորդը, ով անչափ շատ է սիրում իր երկիրը, մեծարեց համեղ դդմի անունն ու այն հասցրեց մինչև ազգային տոնի»:

Սեքսը հայտարարել է պետության գործ

«Յուրաքանչյուր ճշմարիտ թուրք,- պնդում էր Նիյազովը,- պետք է նույնականացնի իրեն երկրի, իր մշակույթի ու կենցաղի հետ: Զույգավորումը իսկական քաղաքացու համար միշտ եղել ու մնում է ծնելիության գործ, բացառապես պետական գործ:

Անձնական հաճույքը չի տարածվում թուրքմենական ազգի մշակույթի առաջընթացի վրա»:

Սապարմուրատ Նիյազովը իշխանության գլուխ է եղել 1985 թվականից: 1990 թվականից նա համատեղում էր նախագահի, վարչապետի և գերագույն հրամանատարի պաշտոնը, եղել է Թուրքմենիայի 6-ակի հերոս: Նիյազովը մտնում է աշխարհի վատագույն բռնապետերի առաջին տասնյակում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS