TOP նոր
» » » Սալվադորում հրաբուխ է ակտիվացել. հայտարարվել է տագնապի «դեղին» մակարդակ

Սալվադորում հրաբուխ է ակտիվացել. հայտարարվել է տագնապի «դեղին» մակարդակ

30-12-2013, 11:16 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
30 Դեկտեմբեր 2013, 11:16 - NovostiNK
Սալվադորում հրաբուխ է ակտիվացել. հայտարարվել է տագնապի «դեղին» մակարդակՍալվադորի արևելքում տագնապ է հայտարարվել՝ կապված Չապարաստիկե հրաբխի ակտիվության կտրուկ մեծացման հետ: Հրաբխային լեռը գտնվում է Սան Միգել դեպարտամենտի տարածքում:

Բնակչության համար պոտենցիալ վտանգի պատճառով իշխանությունները կարգադրել են տարհանել հրաբխից 3 կմ շառավղով տարածքում գտնվող բնակավայրերի բնակիչներին: Դեկտեմբերի 28-ին ծովի մակերևույթից 2100 մետր բարձրության վրա գտնվող Չապարաստիկեի խառնարանից տեղի է ունեցել մոխրի ու ծխի ուժգին արտանետում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Սալվադորի քաղպաշտպանության ծառայությունը Սան Միգելում հայտարարել է տագնապի դեղին մակարդակ, հայտարարվել է նաև երկրի ողջ տարածքում կանխարգելիչ միջոցառումների ընդունման մասին:

Մինչ օրս հրաբխի շրջակայքի տներից ավելի քան 2000 մարդ է տարհանվել: Իշխանությունների տվյալներով՝ այդ թիվը կարող է հասնել մի քանի տասնյակ հազարի:

Երկրի տարբեր շրջաններում դիտվում են «մոխրային տեղումներ»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS