TOP նոր
» » » ԿԺԴՀ-ի առաջնորդի հորեղբորը մերկացրել են ու ողջ-ողջ կերակրել շներին` The Independent

ԿԺԴՀ-ի առաջնորդի հորեղբորը մերկացրել են ու ողջ-ողջ կերակրել շներին` The Independent

4-01-2014, 11:57 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
ԿԺԴՀ-ի առաջնորդի հորեղբորը մերկացրել են ու ողջ-ողջ կերակրել շներին` The Independent
4 Հունվար 2014, 11:57 - NovostiNK
Չինական պետական Wen Wei Po թերթը հրապարակել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի հորեղբոր մահապատժի մանրամասները նկարագրող հոդված, փոխանցում է rosbalt.ru-ն` հղում կատարելով The Independent-ին:

Թերթը պնդում է, որ Չան Սոն Թհեկին ողջ-ողջ կերակրել են շներին: Նման կերպ են վարվել նաև նույն գործով մյուս դատապարտյալների հետ: Wen Wei Po-ի տվյալներով` մեղադրյալներին մերկացրել են ու նետել են 120 շների առջև, որոնց մինչ այդ 3 օր չեն կերակրել: Մահապատժի գործընթացը տևել է շուրջ մեկ ժամ, և այն իրականացվել է հարյուրավոր հյուսիսկորեացի պաշտոնյաների աչքի առջև:

Այս տեղեկության պաշտոնական հաստատում ԿԺԴՀ-ի կողմից կամ անկախ աղբյուրներից դեռևս չի ստացվել:

Հիշեցնենք, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինը անդրադարձել է իր հորեղբոր մահապատժին ամանորյա ուղերձում` ընդգծելով, որ իր հորեղբոր մահապատիժը օգնել է ժողովրդին համախմբվելու:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS