TOP նոր
» » » Խորհրդարանական ընտրություններից անմիջապես առաջ Բանգլադեշում տասնյակ ընտրատարածքներ են հրդեհվել

Խորհրդարանական ընտրություններից անմիջապես առաջ Բանգլադեշում տասնյակ ընտրատարածքներ են հրդեհվել

4-01-2014, 19:04 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
4 Հունվար 2014, 19:04 - NovostiNK
Խորհրդարանական ընտրություններից անմիջապես առաջ Բանգլադեշում տասնյակ ընտրատարածքներ են հրդեհվելԲանգլադեշում հունվարի 5-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ տեղի ունեցող ընդդիմադիրների զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին տասնյակ ընտրական տարածքներ են հրդեհվել:

BBC-ի տվյալներով՝ Բանգլադեշում ընդդիմադիրների կողմնակիցները բողոքի հերթական ակցիաներն են սկսել, նրանք կայանալիք ընտրությունները «խարդախություն» են անվանել: Դժգոհ քաղաքացիները ծրագրում են ակցիաներ անցկացնել երկու օրերի ընթացքում: Ոստիկանության տվյալներով՝ 30 ընտրատարածքներ հրդեհված են, այդ թվում՝ մայրաքաղաքում, փոխանցում է РИА Новости-ն:

Դրանցից գրեթե բոլորը դպրոցների և պետական հաստատությունների շենքերում են տեղակայված: BBC-ի տվյալներով՝ վերջին շաբաթների քաղաքական իրադարձությունների ֆոնին երկրում գրեթե հարյուր մարդ է զոհվել:

Դեկտեմբերի սկզբին երկրի հիմնական ընդդիմադիր «Բանգլադեշի ազգայնական կուսակցությունը» հայտարարել էր հունվարի 5-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները բոյկոտելու մասին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS