TOP նոր
» » » Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով 20 000-ից ավել մարդ է տարհանվել

Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով 20 000-ից ավել մարդ է տարհանվել

4-01-2014, 19:51 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
4 Հունվար 2014, 19:51 - NovostiNK
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով 20 000-ից ավել մարդ է տարհանվելԻնդոնեզական Սումատրա կղզում գտնվող Սինաբունգ հրաբխի ժայթքման պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել: Այս մասին է հաղորդում РИА Новости-ն՝ հղում կատարելով Jakarta Globe հրատարակչությանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հրաբխի ակտիվացման պատճառով հինգ կիլոմետր շառավղով վտանգավոր տարածքում 18 հազար մարդ է տարհանվել:

Շաբաթ օրը Սինաբունգ հրաբուխը կրկին ակտիվացել է, որի հետևանքով հրաբխային մոխրի 30 ուժգին արտամղումներ և լավայի 60 ժայթքումներ են տեղի ունեցել:

Իշխանությունները վատագույն սցենարի զարգացման դեպքում ծրագրում են տարհանել ևս 100 հազար մարդու, ովքեր ապրում են հրաբխի խառնարանից 10 կիլոմետր շառավղով հեռավորության վրա:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS