TOP նոր
» » » Եգիպտոսի իշխանությունները արգելել են Մուրսիի որդուն լքել երկիրը

Եգիպտոսի իշխանությունները արգելել են Մուրսիի որդուն լքել երկիրը

3-11-2013, 16:30 Դիտումներ: Աշխարհ » Այլ տարածաշրջաններ
3 Նոյեմբեր 2013, 16:30 - NovostiNK
Եգիպտոսի իշխանությունները արգելել են Մուրսիի որդուն լքել երկիրըԵգիտոսի իշխանություններն արգելել են նախկին նախագահ Մուհամեդ Մուրսի որդուն, ով հուլիսի 3-ին հեռացվել է բանակի կողմից, լքել երկիրը: Ուսամա Մուրսին ծրագրել էր մեկնել Կահիրեից Մալազիա Ադու-Դաբիի միջով, սակայն Մաքսային ծառայությունը նրան դուրս չի թողել Կահիրեի միջազգային օդանավակայանից:

Ինչպես հիշեցնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նոյեմբերի 4-ին սկսվում է դատական գործընթացը Մուհամեդ Մուրսիի ու ներկայումս արգելված «Մահմեդական եղբայրներ» միավորման 14 անդամների դեմ նախագահական «Ալ-Իթթիհադիա» պալատի մոտ ցուցարարների սպանության գործով անցյալ տարվա վերջին: Նախկին նախագահի որդին հայտնել է, որ ոչ մի կապ չունի տվյալ դատական գործընթացի հետ, իսկ Մալազիայում պետք է մասնակցեր կրթական սեմինարների:

Սպասվում է, որ Մուրսին, ինչպես իրեն նախորդող Հոսնի Մուբարաքը, ուղղաթիռով կներկայացվի դատարանի դահլիճ, սակայն կան տվյալներ, որ անվտանգության նկատառումներով նախկին նախագահը դատական գործընթացի սկզբում ներկա չի լինի:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS