TOP նոր
» » » ԱՄՆ–ը պատրաստ է փոքր–ինչ մեղմել Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները

ԱՄՆ–ը պատրաստ է փոքր–ինչ մեղմել Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները

8-11-2013, 10:34 Դիտումներ: Աշխարհ » ԱՄՆ
ԱՄՆ–ը պատրաստ է փոքր–ինչ մեղմել Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները
8 Նոյեմբեր 2013, 10:34 - NovostiNK
ԱՄՆ իշխանությունները պատրաստ են փոքր–ինչ մեղմել Իրանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները, եթե փոխհամաձայնություն ձեռք բերվի միջուկային ծրագրի հարցում։ «ԲԻ–Բի–Սի»–ի փոխանցմամբ՝ այդ մասին «Էն–Բի–Սի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ մասնավորեցնելով, որ խոսքը «չափավոր» մեղմացման մասին է. հիմնական պատժամիջոցները շարունակելու են գործել։ Եթե պարզվի, որ Թեհրանը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները, ամերիկյան կողմը հետքայլ կանի։
Նշենք, որ հինգշաբթի Ժնևում Թեհրանի և «վեցնյակի» միջև սկսվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլը։ Սպասվում է, որ մեծ տերությունները կհամոզեն Իրանին անմիջապես դադարեցնել միջուկային ծրագրի զարգացումը պատժամիջոցների մասնակի վերացման դիմաց։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS