TOP նոր
» » » Իրենց գաղտնաբառերը Սնոուդենին հայտնած NSA-ի աշխատակիցները հեռացվել են աշխատանքից

Իրենց գաղտնաբառերը Սնոուդենին հայտնած NSA-ի աշխատակիցները հեռացվել են աշխատանքից

8-11-2013, 10:41 Դիտումներ: Աշխարհ » ԱՄՆ
8 Նոյեմբեր 2013, 10:41 - NovostiNK
Իրենց գաղտնաբառերը Սնոուդենին հայտնած NSA-ի աշխատակիցները հեռացվել են աշխատանքիցԲրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը Հավայան կղզիներում ամերիկյան հետախուզական բազայում համակարգի ադմինիստրատոր աշխատելու ժամանակ իր մի շարք ծառայակիցների կարողացել է համոզել իրեն վստահել աշխատանքային գաղտնաբառերը: Սնոուդենը դրանք օգտագործել է գաղտնի տեղեկատվություն հայթայթելու համար, որն էլ ավելի ուշ փոխանցել է ԶԼՄ-ներին: Այս մասին գործակալությանը հայտնել է տեղեկատվական արտահոսքին մոտ կանգնած աղբյուրը: Նշվում է, որ նախորդ տարվա գարնանը Սնոուդենը մեկ ամիս աշխատել է Հավայան կղզիներում գտնվող Ազգային անվտանգության գործակալության (NSA) տարածաշրջանային կենտրոնում՝ որպես համակարգի ադմինիստրատոր: Ընդհանուր առմամբ, այդ ընթացքում նրան հաջողվել է համոզել բազայի 20-25 այլ աշխատակիցների՝ իրեն հատկացնելու համար գաղտնաբառերը: Աղբյուրի պնդմամբ՝ այդ անձինք արդեն իսկ հարցաքննվել են և հեռացվել զբաղեցրած պաշտոններից: Հայտնի չէ, թե կարգապահական ինչ միջոցներ են ձեռնարկվելու նրանց նկատմամբ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS