TOP նոր
» » » Գլենդելի ուսանողները խոսում են 60 հիմնական լեզուներով, որոնցից առաջինը հայերենն է

Գլենդելի ուսանողները խոսում են 60 հիմնական լեզուներով, որոնցից առաջինը հայերենն է

8-11-2013, 13:13 Դիտումներ: Աշխարհ » ԱՄՆ
8 Նոյեմբեր 2013, 13:13 - NovostiNK
Գլենդելի ուսանողները խոսում են 60 հիմնական լեզուներով, որոնցից առաջինը հայերենն էԳլենդելի Ժողկրթբաժնի վիճակագրական տվյալներով՝ քաղաքի ուսանողների մոտ 58 տոկոսի համար հիմնական լեզուն անգլերենը չէ: Այս մասին հայտնում է Glendale News-Press-ը:

Գլենդելի ուսանողները խոսում են 60 հիմնական լեզուներով, որոնցից առաջինը հայերենն է: Դրան հաջորդում են իսպաներենն ու կորեերենը:

Անցած գարնանն անցկացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Գլենդելի 26.089 ուսանողների 23 տոկոսը՝ 5921-ը, անգլերեն սովորողներ են, ովքեր, ըստ թեստերի արդյունքների, չեն տիրապետում այդ լեզվին: Չնայած անգլերեն սովորողների թիվը 700-ով նվազել է 2012-ի գարնան համեմատ, սակայն նրանք շարունակում են Ժողկրթբաժնի ուշադրության կենտրոնում մնալ:

Անգլերեն սովորողները կազմում են 20 տարրական դպրոցներում սովորողների 37 տոկոսը: 9 միջին և ավագ դպրոցների ուսանողների շարքում ցուցանիշը կազմում է 16.72 տոկոս:

Անցած ուսումնական տարում ուսանողների թիվը, որոնց հիմնական լեզուն անգլերենն է եղել, ավելացել է 568-ով՝ հասնելով 41.55 տոկոսի կամ 10 841 ուսանողի:

Եվս 240 ուսանողներ անգլերեն սովորողներից վերադասակարգվել են որպես անգլերենին տիրապետողներ՝ ընդհանուր թիվը հասցնելով 1267-ի:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS