
«Միացյալ Նահանգները համաձայն է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության եզրակացությունների հետ: Չնայած ընտրություններն անցել են խաղաղ պամաններում, թեկնածուների գրանցման խիստ պահանջները բերել են բազմակարծության և իրական ընտրության սահմանափակմանը», - հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:
Նրա խոսքերով, դեպքեր են եղել, երբ ընտրողները քվեարկել են ընտանիքներով, մի քանի անգամ կամ ընտրություններին չմասնակցած քաղաքացիների փոխարեն:
«Այս պայմանների բարելավումն առաջարկվել էր դեռևս նախորդ ընտրությունների ժամանակ, և մենք կոչ ենք անում Տաջիկստանի կառավարությանն անհապաղ զբաղվել այս լուրջ թերությունների վերացմամբ», - ասել է Փսակին:
Հիշեցնենք, Տաջիկստանի գործող նախագահ Էմոմալի Ռահմոնը ԿԸՀ նախնական տվյալներով, վերընտրվել է Տաջիկստանի նախագահի պաշտոնում: Նրա օգտին քվերակել էր ազգաբնակչության է 83, 6%-ը: