TOP նոր
» » » Ուորլիք. ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ԼՂ խնդրի կարգավորմանը

Ուորլիք. ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ԼՂ խնդրի կարգավորմանը

9-07-2016, 12:39 Դիտումներ: Աշխարհ » ԱՄՆ
9 Հուլիս 2016, 12:39 - NovostiNK
Ուորլիք. ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ԼՂ խնդրի կարգավորմանը

ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ԼՂ խնդրի կարգավորմանը: Թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին խոսել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Բոլոր կողմերը ժխտեցին պատերազմը և հայտնեցին իրենց հավատարմությունը բանակցություններին: ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել հակամարտության կարգավորմանը»,-գրել է ամերիկացի համանախագահը:

Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ի երեկոյան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

ՀՀ Նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները ևս մեկ անգամ կարևորել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների անվերապահ կենսագործումը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS