TOP նոր
» » » Շառլ Ազնավուրն աստղ կունենա Հոլիվուդի փառքի ծառուղում

Շառլ Ազնավուրն աստղ կունենա Հոլիվուդի փառքի ծառուղում

23-06-2017, 12:41 Դիտումներ: ԱՄՆ, Սփյուռք
23 Հունիս 2017, 12:41 - NovostiNK
Շառլ Ազնավուրն աստղ կունենա Հոլիվուդի փառքի ծառուղում

Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, իտալացի դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան, ամերիկացի դերասաններ Քրիստեն Դանստը և Ջեֆֆ Գոլդբլյումը, բրիտանացիներ Ռիչարդ Բրենսոնը և Սայմոն Քաուելլը և այլ դերասաններ, երգիչներ, սցենարիստներ 2018-ին Հոլիվուդի Փառի ծառուղում կունենան իրենց հուշատախտակները՝ աստղերի տեսքով:

ՏԱՍՍ-ը գրում է, որ դերասանների, պրոդյուսերների, ռեժիսորների, երգիչների ցուցակը թարմացվել է նախօրեին Հոլիվուդի առևտրի պալատի կողմից:

«Ընտրական կոմիտեն ուրախ է հրապարակել Փառքի ծառուղում նոր պատվավոր նշանների տերերի անունները: Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք յուրաքանչյուր թեկնածուի և, կարծում ենք, որ մենք ընտրել ենք տաղանդների խումբ, ովքեր ազդում են աշխարհում բազմաթիվ երկրպագուների ճաշակի վրա»,- ասել է ընտրական հանձնաժողովի նախագահ, ռեժիսոր և պրոդյուսեր Վին Դի Բոնան:

Նա վստահություն է հայտնել, որ աստղերի նոր տերերը «հպարտ կլինեն, որ մշտապես դառնալու են Հոլիվուդի պատմության մի մասը»:

Հոլիվուդյան փառքի ծառուղում առաջին աստղը բացվել է 1958 թվականին: Այժմ ճեմուղում կա ավելի քան 2,6 հազար աստղ: Փառքի ճեմուղին ընդհանուր առմամբ ձգվում մոտ 3 կիլոմետր։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS