TOP նոր
» » » ԱՄՆ-ն Ղարաբաղյան հակամարտության լուծման միակ միջոցը համարում է բանակցությունները

ԱՄՆ-ն Ղարաբաղյան հակամարտության լուծման միակ միջոցը համարում է բանակցությունները

7-07-2017, 12:50 Դիտումներ: Աշխարհ » ԱՄՆ
7 Հուլիս 2017, 12:50 - NovostiNK
ԱՄՆ-ն Ղարաբաղյան հակամարտության լուծման միակ միջոցը համարում է բանակցությունները

ԱՄՆ Պետական քարտուղարության մամուլի ծառայության ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման միակ միջոցն է կարգավորումը՝ բանակցությունների հիման վրա, փոխանցում է РИА Новости-ն:

«Ղարաբաղյան հակամարտության լուծման միակ միջոցն է կարգավորումը բանակցությունների և միջազգային իրավունքի հիման վրա, որը ներառում է ուժի կիրառման բացառում, տարածքային ամբողջականություններ», — ասել է Նոյերթը բրիֆինգի ժամանակ:

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախկինի պես խորը մտահոգված է երեքշաբթի տեղի ունեցած հրադադարի խախտման դեպքերի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել են խախաղ բնակիչներ, այդ թվում երկամյա երեխա:

Մամուլի ծառայության ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցային սեղանին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS