TOP նոր
» » » Մենք խորը հարգանք ենք տածում և բարձր ենք գնահատում Հայաստանի դերը քրիստոնեությունը պաշտպանելու և քրիստոնյաներին ապաստան տալու գործում. ԱՄՆ Կոնգրեսական

Մենք խորը հարգանք ենք տածում և բարձր ենք գնահատում Հայաստանի դերը քրիստոնեությունը պաշտպանելու և քրիստոնյաներին ապաստան տալու գործում. ԱՄՆ Կոնգրեսական

9-12-2017, 12:50 Դիտումներ: Աշխարհ » ԱՄՆ
9 Դեկտեմբեր 2017, 12:50 - NovostiNK
Մենք խորը հարգանք ենք տածում և բարձր ենք գնահատում Հայաստանի դերը քրիստոնեությունը պաշտպանելու և քրիստոնյաներին ապաստան տալու գործում. ԱՄՆ Կոնգրեսական

Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերը կառուցել են այս երկիրը, հիմնվելով առաջին հերթին Աստվածաշնչի արժեքների վրա, և այսօր ԱՄՆ-ը պետք է պատասխանատվություն ստանձնի պաշտպանելու քրիստոնյաներին, հայտարարել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար կոնգրեսական Էդ Ռոյսը, փոխանցում է Ամերիկայի ձայնը:

«Այսօր, երբ Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների վրա հարձակվում են, նրանց դուրս են հանում տներից, խոշտանգում, բռնաբարում, սպանում հավատքի համար, մենք պարտավոր ենք դադարեցնել այդ ամենը»:

Ելույթ ունենալով Վաշինգտոնում անցած Կրոնական ազատության միջազգային համաժողովում՝ ԱՄՆ-ի ազդեցիկ կոնգրեսականն ընդգծել է, որ այսօր Միացյալ Նահանգներն աշխարհի պատմության մեջ հզորագույն պետությունն է, ինչը հատուկ պատասխանատվություն է նախատեսում.

«Հաշվի առնելով մեր ամբողջ դիվանագիտական թափը, մեր ամբողջ հզորությունը, եթե մեզ չհաջողվի վերջ դնել քրիստոնյաների հալածանքներին, ուրեմն մենք բավարար չենք ջանում»:

Էդ Ռոյսը նշեց, որ վերջին շրջանում այցելել է Իրաքում քրիստոնեական եկեղեցիներ, հանդիպել տեղի քրիստոնյա բնակչության հետ, ինչպես նաև՝ Հայաստանում հանդիպել է Մերձավոր Արեւելքից գաղթած քրիստոնյաներին.

«Պատճառներից մեկը, որ մենք աջակցում ենք ու շարունակելու ենք աջակցել Հայաստանին, այն է, որ Հայաստանն ապաստան է տվել բազմաթիվ քրիստոնյա փախստականների»:

«Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում Էդ Ռոյսը նշել է, որ Միացյալ Նահանգները նախատեսում է Նինվեի հովտում պայմաններ ստեղծել, որպեսզի Իրաքի քրիստոնյա բնակչությունը վերադառնա հայրենի հող, սակայն այս պահին Իրաքի և Սիրիայի քրիստոնյաներից շատերը դեռեւս ապաստանի կարիքն ունեն.

«Մենք խորը հարգանք ենք տածում և բարձր ենք գնահատում Հայաստանի դերը քրիստոնեությունը պաշտպանելու և քրիստոնյաներին ապաստան տալու գործում»:

Հիշեցնենք, ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ եւ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ փորձում են Հայաստանի համար հավելյալ ամերիկյան օգնություն ապահովել, որն այնուհետեւ կտրամադրվի Հայաստանում ապաստան գտած Իրաքի եւ Սիրիայի հայերին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS