
ԱՄՆ հատուկ հարցերով դատախազ Ռոբերտ Մյուլերը մեղադրանք է առաջադրել 13 ՌԴ քաղաքացու և 3 ռուսական ընկերության՝ «դավադրություն ԱՄՆ-ի դեմ» և «խարդախություն» հոդվածներով: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է ԱՄՆ արդարադատության նախարարության կայքում, փոխանցում է РИА Новости-ն:
Խոսքը Concord Management and Consulting, Concord Catering և «Ինտերնետ-հետազոտությունների գործակալությունը» կազմակերպությունների մասին է:
Ֆիզիկական անձանց թվում են «Ինտերնետ-հետազոտությունների գործակալությունում» տարբեր աստիճանի պաշտոններ զբաղեցնողները:
Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի կարծիքով՝ գործակալության աշխատակիցները միջամտել են ԱՄՆ-ում 2014-ին անցկացված ընտրություններին, ինչպես նաև 2016-ի նախագահական ընտրություններին: