TOP նոր
» » » Երեխայի նկատմամբ սեռական բնույթի արարք կատարելու համար հետախուզվող ԱՄՆ քաղաքացին հայտնաբերվել է Հայաստանում և հանձնվել է Միացյալ Նահանգներին

Երեխայի նկատմամբ սեռական բնույթի արարք կատարելու համար հետախուզվող ԱՄՆ քաղաքացին հայտնաբերվել է Հայաստանում և հանձնվել է Միացյալ Նահանգներին

5-03-2018, 12:00 Դիտումներ: Աշխարհ » ԱՄՆ
5 Մարտ 2018, 12:00 - NovostiNK
Երեխայի նկատմամբ սեռական բնույթի արարք կատարելու համար հետախուզվող ԱՄՆ քաղաքացին հայտնաբերվել է Հայաստանում և հանձնվել է Միացյալ Նահանգներին

ԱՄՆ-ի կողմից հետախուզվող անձը հայտնաբերվել է Հայաստանում, ձերբակալվել ու հանձնվել Միացյալ Նահանգներին։ Դա հնարավոր է եղել ապահովել ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցների հետ ԱՄՆ իրավասու մարմինների սերտ համագործակցության արդյունքում, հայտնում է Երևանում ԱՄՆ դեսպանությունը։

Այդ առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս Կրտսերը հանդես են եկել հայտարարությամբ:

Ինտերպոլի ուղիներով հետախուզվող ԱՄՆ քաղաքացին ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձերբակալվել է 2017թ. դեկտեմբերին՝ Երևանում։ Մեկ տարի առաջ այդ անձին ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել երեխայի նկատմամբ երեք դրվագով սեռական բնույթի արարք կատարելու համար։

Նախքան դատական քննությունը գտնվելով ազատության մեջ հսկողության ներքո՝ տվյալ անձը փախուստի է դիմել՝ ԱՄՆ-ից գալով ՀՀ, ինչի կապակցությամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ ԱՄՆ Պետական դեպարտամենտի, Վաշինգտոնում և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Դիվանագիտական անվտանգության ծառայության գործակալների և ՀՀ իրավապահ մարմինների համագործակցության արդյունքում վերջինների կողմից հետախուզվողն արագ հայտնաբերվել ու ձերբակալվել է: ՀՀ գլխավոր դատախազությունը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը, ԱՄՆ մարշալի ծառայության միջազգային քննության մասնաճյուղը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը սերտորեն համագործակցել են հանձնման գործընթացում։

«Միջազգային հետախուզման մեջ գտնվող անձինք հաճախ լուրջ սպառնալիք են ներկայացնում հանրության անվտանգությանը», – ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։

«Մենք գնահատում ենք ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցների հետ սերտ համագործակցությունը՝ անձին այդքան արագ հայտնաբերելու, ձերբակալելու և հանձնելու ուղղությամբ ցուցաբերված աջակցության հարցում»։

Իր հերթին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է.«Բարձր ենք գնահատում ԱՄՆ իրավասու մարմինների հետ արդեն տասնամյակների պատմություն ունեցող մեր համագործակցությունը և դրա ապահովման գործում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործուն աջակցությունը»:

Նա նաև հավելել է, որ «համագործակցության այս օրինակը վառ ապացույցն է նրա, որ ժամանակն ու տարածությունը խոչընդոտ չեն կատարած հանցանքի համար պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի կենսագործման համար և հանցանք կատարած յուրաքանչյուր ոք վաղ թե ուշ, որտեղ էլ գտնվի, առերեսվելու է արդարադատությանը»:

Հետախուզվողը կկանգնի ԱՄՆ դատարանի առաջ։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS