TOP նոր
» » » Բակո Սահակյանը հանդիպել է Վաշինգթոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Բակո Սահակյանը հանդիպել է Վաշինգթոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

19-03-2018, 10:17 Դիտումներ: ԱՄՆ, ՕՐՎԱ ԹԵՄԱ
19 Մարտ 2018, 10:17 - NovostiNK
Բակո Սահակյանը հանդիպել է Վաշինգթոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին այցելել է Վաշինգտոնի Սուրբ Մարիամ և Սուրբ Խաչ հայկական եկեղեցիներ, ներկա գտնվել այնտեղ մատուցված սուրբ պատարագներին, հանդիպում ունեցել ծխական խորհրդի և տեղի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ, հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի գլխավոր վարչությունից:

Ջերմ ու անմիջական մթնոլորտում արծարծվել են մեր հանրապետության զարգացմանը, Արցախ-Սփյուռք կապերին և մի շարք այլ ոլորտների առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը կարևորել է վաշինգտոնահայ համայնքի դերն ու նշանակությունը Սփյուռքում՝ երախտագիտություն հայտնելով Արցախին մշտապես սատարելու համար:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS