ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի նախաձեռնած նամակը, որին աջակցել են Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի և հետախուզության հարցերով հանձնաժողովի ղեկավարները և որը ստորագրել է կոնգրեսի 48 անդամ, ուղարկվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, asbarez.com-ը տեղեկացնում է, որ նամակում նրանք կոչ են անում Թրամփին հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հայ-ամերիկյան երկխոսությունը և երկկողմ համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու շրջանակում:
«Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել ԱՄՆ կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարներին և բոլոր նրանց, ովքեր միացել են այս նամակին: Մենք միանում ենք մեր օրենսդիր ընկերներին՝ բարձր մակարդակով երկխոսությունը և երկկողմ առաջնահերթությունների շրջանակում համագործակցությունը խթանելու համատեքստում, հատուկ ուշադրություն ենք դարձնում հայ-ամերիկյան փոխշահավետ տնտեսական հարաբերությունների զարգացման հարցին»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
-
Վահե Էնֆիաջյանը և Արման Աբովյանը հանդիպում ունեցան բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ
10-09-2020, 14:52 -
Տոկոսների, վարկերի տակ ճռռում ենք, խնդրում ենք՝ մի ելք գտնեն. ակիցայի մասնակից (Տեսանյութ)
3-09-2020, 11:59 -
Սահմանները չբացելու դեպքում ցույցերը շարունակական կլինեն. Քաղաքացիները կառավարությունից հստակ պատասխան են սպասում (Տեսանյութ)
3-09-2020, 11:55 -
ՀՀ ոստիկանները վնասազերծել են ազգությամբ ադրբեջանցի Իրանի քաղաքացու․ նա կալանավորված է
21-07-2020, 12:28 -
«ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կայքը Հայաստանում ապատեղեկատվություն է տարածում COVID-19-ի մասին». openDemocracy
29-05-2020, 11:54 -
Արցախի ՊԲ-ում հարվածային անօդաչու թռչող սարք են փորձարկել
20-05-2020, 12:30 -
7 խաղ կարանտինի ժամանակ երեխաներին զբաղեցնելու համար (տեսանյութ)
16-05-2020, 12:26 -
Փաշինյանը կոչ է անում խստիվ հետևել հակահամաճարակային կանոններին
13-05-2020, 12:07