TOP նոր
» » » Գլենդելի ավագ դպրոցներից մեկում հայազգի աշակերտների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել

Գլենդելի ավագ դպրոցներից մեկում հայազգի աշակերտների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել

10-10-2018, 11:17 Դիտումներ: ԱՄՆ, Սփյուռք, Տեսանյութ
10 Հոկտեմբեր 2018, 11:17 - NovostiNK
Գլենդելի ավագ դպրոցներից մեկում հայազգի աշակերտների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի ավագ դպրոցներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով մի խումբ աշակերտներ հեռացվել են դպրոցից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Daily Mail-ը, համացանցում տարածածված տեսանյութում երևում է տասնյակ աշակերտների մասնակցությամբ ծեծկռտուքը Գլենդելի Հերբերտ Գուվերի ավագ դպրոցում:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ի կեսօրին հայ աշակերտների և դպրոցի ֆուտբոլի թիմի անդամների՝ հիմնականում սևամորթների, լատինամերիկացիների ու այլ ազգերի ներկայացուցիչների միջև:

Գլենդելի Միասնական դպրոցական շրջանի ղեկավար Ուինֆրեդ Ռոբերսոնը հայտարարել է, որ կռվի բուն պատճառի մասին ապատեղեկատվություն է տարածվում, սակայն իրենք շարունակում են աշխատել կատարվածի պատճառը պարզելու համար:

Կռվի ծագման պատճառների մի քանի վարկած է շրջանառվում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS