TOP նոր
» » » Գլենդելում դպրոցակաները, այդ թվում՝ հայերը բողոքի ցույց են անում

Գլենդելում դպրոցակաները, այդ թվում՝ հայերը բողոքի ցույց են անում

30-10-2018, 10:56 Դիտումներ: ԱՄՆ, Սփյուռք
30 Հոկտեմբեր 2018, 10:56 - NovostiNK
Գլենդելում դպրոցակաները, այդ թվում՝ հայերը բողոքի ցույց են անում

Գլենդելում, համաձայն դպրոցական շրջանի որոշման, չեղարկվել են դպրոցների ամենամյա մարզական հանդիպումները, որի պատճառով Հերբերտ Հուվերի անվան ավագ դպրոցի սաները բողոքի ակցիա են կազմակերպել։

Այդ որոշման պատճառ է դարձել հոկտեմբերի սկզբին դպրոցի տարածքում ֆուտբոլային թիմի հայ եւ սեւամորթ, լատինամերիկացի ու այլ ազգերի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած դաժան ծեծկռտուքը, գրում է foxla.com կայքը։ Դեպքից հետո որոշ աշակերտներ հեռացվել էին դպրոցից։ Հայտնի է, որ ծեծկռտուքին առավելապես հայազգի աշակերտներ էին մասնակցել:

Նշվում է, որ տհաճ միջադեպից հետո դպրոցում չեղարկվել է չորս ֆուտբոլային հանդիպում, որի դեմ եւ բողոքել են դպրոցի սաները։ Ակցիային մասնակցող աշակերտները դպրոցի ադմինիստրատորների ու իրավապահների հսկողության ներքո քայլել են դեպի Գելնդեյլի Միացյալ դպրոցական շրջանի գրասենյակներ:

Միացյալ դպրոցական շրջանից հայտնել են, որ խաղերը չեղարկվել են անվտանգության նկատառումներով: Ավելի վաղ որոշ ծնողներ լրատվամիջոցների հետ զրույցում ասել էին, որ դպրոցում էթնիկ լարվածություն կա հայ աշակերտների (դպրոցում ամենամեծ էթնիկ խումբը) եւ դպրոցի ֆուտբոլի թիմի այլ անդամների միջեւ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS