TOP նոր
» » » Ամերիկայի հայկական համագումարն ամփոփեց տարին

Ամերիկայի հայկական համագումարն ամփոփեց տարին

15-11-2018, 11:30 Դիտումներ: ԱՄՆ, Սփյուռք
15 Նոյեմբեր 2018, 11:30 - NovostiNK
Ամերիկայի հայկական համագումարն ամփոփեց տարին

Վաշինգտոնում տեղի ունեցավ Ամերիկայի հայկական համագումարի տարեկան միջոցառումը, որտեղ կազմակերպությունն իր անդամներին ներկայացրեց կազմակերպության հետագա ծրագրերն ու անցնող տարվա հաշվետվությունը: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը:

Յուրաքանչյուր տարվա ավարտին ամերիկահայ կազմակերպությունները ամփոփում են անցնող տարվա գործունեությունն ու հաշվետվություն տալիս իրենց անդամներին կատարած աշխատանքի վերաբերյալ: Օրերս Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը տեղի ունեցավ Ամերիկայի հայկական համագումարի տարեկան ամփոփիչ միջոցառումը:

«Դրական արդյունքներով ենք ամփոփում տարին: Պատրաստ ենք հաջորդ տարի նոր ջանքեր գործադրել հաջողությունները կրկնապատկելու համար: Անցնող տարվա ձեռքբերումներից էր մեր ձեռնարկած քարոզչական համաժողովը, որի շրջանակներում անցկացվեցին բազմաթիվ հանդիպումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում, արդյունքում այս տարի, ավելի մեծ թվով կոնգրեսականներ միացան Հայոց ցեղասպանության բանաձեւի աջակցմանը»,- նշեց համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Հրավիրված բանախոսների շարքում էր ԱՄՆ-ի մի քանի նախկին վարչակազմերի աշխատակից Արամ Բախշյանը, ով խոսեց հայկական սփյուռքի մարտահրավերների եւ հայապահպանության խնդիրների մասին: Հայկական սփյուռքը տարանջատելով երեք հիմնական սերունդների՝ Բախշյանն ընդգծեց սփյուռքահայ կառույցների կարեւորությունը հայապահպանության հարցում:

«Կարծում եմ այստեղ ներկաներիս հիմնական առաքելությունը պետք է կայանա հաջորդ սերունդներին արժեքների փոխանցման մեջ: Կարեւոր է փոխանցել ոչ միայն գոյության պահպանման պայքարի մասին հիշողություններ, այլեւ հաջողություն պատմություններ»,- ասում է Բախշյանը:

Երկար տարիների Ամերիկայի հայկական համագումարի անդամ եւ աջակից Գոհար Անտոնյանն էլ հիշում է, որ իր հայկական ծագման մասին մշտապես լսել է իր ծնողներից: Նա երկար տարիներ կամավոր գործունեություն է ծավալել ի նպաստ համագումարի։ Միջոցառման ընթացքում Անտոնյանն ու այլ կամավոր աջակիցներ ստացան պարգեւատրումներ:

«Մինչեւ կյանքիս վերջ կաջակցեմ Ամերիկայի հայկական համագումարին: Նրանք մեր ձայնը լսելի են դարձնում ԱՄՆ-ի Կոնգրեսում ու այլուր»,- ասում է Անտոնյանը:

Կազմակերպության գործադիր տնօրեն Բրայան Արդունին միջոցառմանը ներկայացրեց անցնող տարվա ընթացքում կազմակերպության կատարած աշխատանքներն ի նպաստ Հայաստանի ու ամերիկահայության, ինչպես նաեւ ներկայացրեց հետագա ծրագրերը:

«Մենք կշարունակենք մեր աշխատանքները, մասնավորապես Հայկական հանձնախմբի ընդլայնման, մեր կազմակերպության դիրքերի ուժեղացման ուղղությամբ՝ վստահ լինելու համար, որ մեր ձայնը լսելի է ԱՄՆ-ի Կոնգրեսում»,- ասում է Արդունին:

Իր հերթին կազմակերպության խորհրդի անդամ Անի Թոթան կոչ արեց օժանդակություն ցուցաբերել կազմակերպությանը, որի շնորհիվ հնարավոր է ավելի արդյունավետ պաշտպանել Հայաստանի ու ամերիկահայության շահերը Վաշինգտոնում:

Տարեկան այս միջոցառումն այս տարի նվիրված էր հայազգի աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի հիշատակին: Այս շրջանակում միջոցառմանը հնչեցին Ազնավուրի գործերը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS