TOP նոր
» » » Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպումներ է ունեցել Կալիֆորնիայի նահանգային սենատորներ հետ

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպումներ է ունեցել Կալիֆորնիայի նահանգային սենատորներ հետ

19-12-2018, 12:28 Դիտումներ: ԱՄՆ, Սփյուռք
19 Դեկտեմբեր 2018, 12:28 - NovostiNK
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպումներ է ունեցել Կալիֆորնիայի նահանգային սենատորներ հետ

Դեկտեմբերի 17-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը հանդիպում ունեցավ Կալիֆորնիայի նահանգային սենատորներ Էնթոնի Պորտանտինոյի (Anthony Portantino), Հենրի Սթերնի (Henry Stern), Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանի և Գլենդեյլի քաղաքային խորհրդի քարտուղար Արտաշես Քասախյանի հետ՝ սենատոր Պորտանտինոյի գրասենյակում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, գլխավոր հյուպատոս Բայբուրդյանը ներկայացրեց Հայաստանի խորհրդարանական արտահերթ ընտրության արդյունքները և երկրի քաղաքական ու տնտեսական զարգացման հեռանկարները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Կալիֆորնիայի միջև տնտեսական, առևտրային, կրթամշակութային կապերի խթանմանը միտված գործնական ծրագրեր և երկկողմ կապերին համակարգված բնույթ հաղորդելու քայլերը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց պարբերական հանդիպումներով հետամուտ լինել Հայաստան-Կալիֆորնիա գործակցության օրակարգի իրագործմանը և Կալիֆորնիայի սենատի շրջանակներում երկկողմ համագործակցության նշյալ հարցերի արծարծմանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS