TOP նոր
» » » Կանանց իրավազորումն ու գենդերային հավասարությունը առանցքային դեր ունեն գլոբալ զարգացման համար. Գուտերեշ

Կանանց իրավազորումն ու գենդերային հավասարությունը առանցքային դեր ունեն գլոբալ զարգացման համար. Գուտերեշ

8-03-2019, 11:23 Դիտումներ: ԱՄՆ, Եվրոպա, Այլ տարածաշրջաններ
8 Մարտ 2019, 11:23 - NovostiNK
Կանանց իրավազորումն ու գենդերային հավասարությունը առանցքային դեր ունեն գլոբալ զարգացման համար. Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհավորական ուերձ է հղել աշխարհի կանանց՝ նրանց տոնի առթիվ:

«Կանանց իրավազորումն ու գենդերային հավասարությունը առանցքային դեր ունեն գլոբալ զարգացման համար: Անցյալ տարի առաջին անգամ մենք հասել ենք գենդերային հավասարության ՄԱԿ-ի բարձրաստիճան ղեկավարության և ամբողջ աշխարհում ՄԱԿ-ի աշխատանքային խմբերը համակարգողների շրջանում:

Իսկ այժմ մենք աշխատում ենք մեկ տասնամյակի ընթացքում ՄԱԿ-ի ողջ համակարգում հասնել հավասարության»,-ասված է ուղերձում:

Շնորհավորել է նաեւ Գլխավոր քարտուղարի տեղակալը.

«Գենդերային հավասարությունը առանցքային նշանակություն ունի մեր աշխատանքի արդյունավետության գործում, և մենք չենք կարող մեզ թույլ տալ անտեսել աշխարհի բնակչության կեսի ներդրումները:

Իսկ կանանց հավասար մասնակցությունը աշխատանքի մեջ գլոբալ զարգացման համար տրիլլիոն դոլլարների ներդրում կապահովի:

Եկե՛ք հստակ ասենք. մենք չենք կարող կառուցել մեր երազած ապագան և նվաճել Կայուն զարգացման նպատակները առանց կանանց ամբողջական մասնակցության»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS