
ԱՄՆ Ալաբամա նահանգը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը՝ դառնալով 50 նահանգներից 49-րդը:
Այս մասին հայտնում է Հայ դատի հանձնախումբը՝ շնորհակալություն հայտնելով նահանգապետին նման որոշման համար:
Հանձնախումբը հիշեցրել է, որ այս ստորագրմամբ Ալաբաման դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 49-րդ նահանգը:
Մինչ օրս Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել ԱՄՆ նահանգներից միայն Միսիսիպին: