TOP նոր
» » » Բոստոնի հայ համայնքը շուրջ 150 հազար դոլար գումար է նվիրաբերել City of Smile հիմնադրամին

Բոստոնի հայ համայնքը շուրջ 150 հազար դոլար գումար է նվիրաբերել City of Smile հիմնադրամին

8-04-2019, 11:08 Դիտումներ: ԱՄՆ, Սփյուռք
Բոստոնի հայ համայնքը շուրջ 150 հազար դոլար գումար է նվիրաբերել City of Smile հիմնադրամին

8 Ապրիլ 2019, 11:08 - NovostiNK
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, City of Smile (Ժպիտների քաղաք) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը երկօրյա այց է ունեցել Բոստոն, որտեղ արժանացել է հայ համայնքի ջերմ ընդունելությանը: Ինչպես հաղորդում է bostonglobe.com-ը, Բոստոնի հայ համայնքի կողմից City of Smile (Ժպիտների քաղաք) հիմնադրամի համար մոտ 150 հազար դոլար գումար է հավաքվել:

City of Smile հիմնադրամը ստեղծվել է քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Բոստոնի հայ համայնքի հետ հանդիպմանն Աննա Հակոբյանն ընդգծել է, որ հարուստ և զարգացած երկրներում քաղցկեղը պարզապես հիվանդություն է, բայց շատ ավելի քիչ զարգացած երկրներում այն հավասար է մահվան դատավճռի»,- ասել է Աննա Հակոբյանը Բոստոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որին ներկա է գտնվել ավելի քան 450 մարդ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը:

Աննա Հակոբյանը նաև հայտնել է, որ երազում է Հայաստանում հիվանդանոց ունենալու մասին, որտեղ կլինեն բոլոր անհրաժեշտ դեղամիջոցներն ու մեթոդները, որպեսզի ոչ մի ծնող ստիպված չլինի իր երեխային Եվրոպա, Ռուսաստան կամ Միացյալ Նահանգներ տանել: «Ես երազում եմ, որ մեր երեխաները մնան տանը՝ Հայաստանում և բուժում ստանան իրենց տան անմիջական հարևանությամբ»,- ասել է ՀՀ վարչապետի տիկինը:

Բոստոնում կայացած գալա միջոցառման համանախագահ Սինթիա Կազանչյանն ընդգծել է, որ City of Smile հիմնադրամը ցանկանում է ներդնել Սուրբ Հուդայի Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի մոդելը, որպեսզի հնարավոր լինի ապահովել երեխաների բուժումը Հայաստանում՝ անկախ նրանց ընտանիքի եկամտից:

Սինթիա Կազանչյանն Աննա Հակոբյանին Հայաստանում և հայկական սփյուռքի հետ հարաբերություններում ունեցած դիրքի առումով համեմատել է ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի տիկնոջ՝ Միշել Օբամայի հետ: «Նա և նրա ամուսինը փորձում են նոր Հայաստան կառուցել, և մարդկանց մոտ հույս է արթնացել: Երկար ժամանակ մարդիկ այնտեղ կամ շատ աղքատ են եղել կամ շատ հարուստ՝ առանց միջին խավի: Նոր ղեկավարության օրոք դա փոխվում է»,- ասել է նա:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS