
Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանի որդուն՝ 3-ամյա Սեինթին, հիվանդանոց են տեղափոխել: Այս մասին հայտնում է բրիտանական The Mirror պարբերականը: Նշվում է, որ պատճառը սուր, վտանգավոր ալերգիկ ռեակցիան է:
Քիմի մայրը՝ Քրիստ Ջեները, պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել 1 շաբաթ առաջ: Երեխան հանգիստ խաղալիս է եղել խոտերի մեջ: Հետագայում նրանք պարզել են, որ փոքրիկը գուցե ալերգիա ունի խոտից:
Առաջին անգամը չէ, որ Քարդաշյանների ընտանիքի երեխաներից մեկն ալերգիայի պատճառով հիվանդանոց է տեղափոխվում: Քիմի ավագ քրոջ՝ Քորթնիի որդին՝ Մեյսոն Դիսիքը, սուր ալերգիկ ռեակցիա է ունեցել գետնանուշից: