
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ:
Ինչպես նշում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Հիշեցնենք, երեկ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էր հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: