TOP նոր
» » » Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը պետք է դառնա ԱՄՆ-ի ռազմավարական գործընկեր՝ կոնգրեսական

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը պետք է դառնա ԱՄՆ-ի ռազմավարական գործընկեր՝ կոնգրեսական

24-07-2019, 12:03 Դիտումներ: Աշխարհ » ԱՄՆ
24 Հուլիս 2019, 12:03 - NovostiNK
Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը պետք է դառնա ԱՄՆ-ի ռազմավարական գործընկեր՝ կոնգրեսական

Հայաստանում Թավշյա հեղափոխությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ է բացել, արդեն՝ ռազմավարական մակարդակով, «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալլոնը: Կոնգրեսականը հեղինակել է հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին օրենսդրական նախաձեռնություն, որը Ներկայացուցիչների պալատի կողմից հավանություն ստանալու դեպքում խրախուսելու է Միացյալ Նահանգների Պետքարտուղարությանը Հայաստանին որպես ռազմավարական դաշնակցի մոտենալ:

«Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն ավելի ժողովրդավար է, այնտեղ իշխում է օրենքի գերակայությունը, խրախուսվում է ազատ շուկայի ձևավորումը: Ուստի, սա հնարավորություն է մեր երկու երկրների միջև համագործակցության նոր հարթակ ստեղծելու համար, ոչ միայն ժողովրդավարական սկզբունքների, այլև՝ տնտեսական առումով, առևտրի ոլորտներում»։

Համագործակցության մեկ այլ ոլորտ՝ Հայաստանում պառլամենտարիզմի մշակույթի ձևավորմանը Միացյալ Նահանգների աջակցությունն է: Կոնգրեսական Փալլոնը, ով առաջին անգամ Հայաստան էր այցելել դեռևս Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո՝ իր հետ բերելով այդ օրերին անհրաժեշտ ամերիկյան օգնություն, իսկ վերջին անգամ Հայաստանում էր Թավշյա հեղափոխությունից ամիսներ առաջ՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակության կազմում, այժմ նշում է, որ Կոնգրեսի Հայաստանի հետ բարեկամության խումբը նախատեսում է հայ և ամերիկյան օրենսդիրների միջև 2019-ին այցերի փոխանակում կազմակերպել:

ժողովրդավարական արժեքներն ու օրենքի գերակայությունը հարգող Հայաստանը Միացյալ Նահանգների համար կարևորագույն գործընկեր է, նշում է Ֆրանք Փալլոնը: Կոնգրեսականի խոսքով, ժողովրդավարական արժեքներից հայերին չեն կարող հետ պահել նույնիսկ Հայաստանի տարածքում տեղակայված Ռուսաստանի զորքերը.

«Արևմուտքում համոզմունք կա, որ քանի որ Հայաստանում առկա է ռուսական ռազմաբազա և ռուսական զորքեր, երկիրը միանշանակ Ռուսաստանի ուղեծիրի մեջ է: Ես դրան չեմ հավատում և մենք՝ Կոնգրեսում Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներն իրականում հասկանում ենք, որ Հայաստանը կախված է Ռուսաստանից՝ ինքնապաշտպանության համար Թուրքիայի կողմից հնարավոր ներխուժման կամ Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմի դեպքում։ Սակայն, Հայաստանն ինքը շատ արևմտամետ երկիր է և հավատում է ժողովրդավարությանը և շուկայական տնտեսությանը: Ուստի, մենք ցանկանում ենք, հիմնվելով դրա վրա, հայտարարել, որ պետք է լինեն ավելի լավ ռազմավարական հարաբերություններ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS