TOP նոր
» » » Հայկական եւ ասորական համայնքները Լոս Անջելեսում ստորագրել են համագործակցության հուշագիր

Հայկական եւ ասորական համայնքները Լոս Անջելեսում ստորագրել են համագործակցության հուշագիր

24-07-2019, 12:09 Դիտումներ: Աշխարհ » ԱՄՆ
24 Հուլիս 2019, 12:09 - NovostiNK
Հայկական եւ ասորական համայնքները Լոս Անջելեսում ստորագրել են համագործակցության հուշագիր

Հարավային Կալիֆոռնիայի Ասորա-հայկական ասոցիացիան (AAASC) եւ Ամերիկայի Հայ դատի արեւմտյան տարածաշրջանի հանձնախումբը (ANCA-WR) հուլիսի 22-ին փոխըմբռնման եւ համագործակցության հուշագիր են ստորագրել երկու կազմակերպությունների միջեւ հարաբերությունների հետագա խորացման եւ ինստիտուցիոնալացման նպատակներով, տեղեկացնում է արեւմտյան շրջանում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը։

Աղբյուրի համաձայն՝ հուշագիրն ընդունում է երկու համայնքների միջեւ պամական հարաբերությունները, ընդգծում համագործակցության եւ փոխըմբռնման կարեւորությունը եւ պարտավորեցնում երկու համայնքներին ապահովել համակողմանի համագործակցություն։

«Փոխըմբռնման եւ համագործակցության հուշագրի ստորագրումը Հարավային Կալիֆոռնիայի Ասորա-հայկական ասոցիացիայի հետ հարաբերությունները կբարձրացնի ավելի խոր ինստիտուցիոնալ մակարդակի»,- նշել է Հայ դատի հանձնախմբի (արեւմտյան շրջան) նախագահ Նորի Հովսեփյանը։

Հարավային Կալիֆոռնիայի Ասորա-հայկական ասոցիացիայի նախագահ Ռամոն Թեհշի խոսքով՝ այս հուշագիրը պաշտոնապես կամրացնի պատմական միությունը եւ կծառայի երկու համայնքների միջեւ կապերի ամրապնդմանը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS