
Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը մեծ նպատակներ ունի Հայաստան կատարելիք այցի հետ կապված: Նա այդ մասին գրառում է կատարել թվիթերում:
«Հուսով եմ՝ իմ այցը Հայաստան հիանալի նորությունների առիթ կդառնա, քանի որ ես մեծ ծրագրեր ունեմ»,- գրել է նա:
Քիմ Քարդաշյանը 2-րդ անգամ Հայաստան է գալու՝ «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին մասնակցելու: Նա ելույթ է ունենալու: Համաժողովը տեղի է ունենալու հոկտեմբերի 6-9-ը: