TOP նոր
» » » Քիմ Քարդաշյանը տարածել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի մասին Փաշինյանի թվիթը

Քիմ Քարդաշյանը տարածել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի մասին Փաշինյանի թվիթը

30-10-2019, 11:37 Դիտումներ: ԱՄՆ, Սփյուռք
30 Հոկտեմբեր 2019, 11:37 - NovostiNK
Քիմ Քարդաշյանը տարածել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի մասին Փաշինյանի թվիթը

Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցերում անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին: Ինստագրամի «story» բաժնում նա տարածել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը, որում վերջինս ողջունել է բանաձեւի ընդունումը, այն անվանել է պատմական, ընդգծել, որ խիզախ քայլ է, որը ծառայում է ճշմարտությանը, նաեւ շնորհավորել է ողջ աշխարհի հայերին:

«Story» բաժնում Քարդաշյանը տեղադրել է նաեւ Ներկայացուցիչների պալատի քվեարկության արդյունքը եւ եւս մի լուսանկար: Վերջինի վրա գրված է, որ պատմություն է կերտվում: Բացի այդ՝ նա թվիթ է արել՝ տարածելով որոշման մասին պատմող հոդված:

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը բանաձեւն ընդունել է հոկտեմբերի 29-ին: Ընդունվել է 405 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ: Կողմ է քվեարկել 226 դեմոկրատ եւ 178 հանրապետական կոնգրեսական:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS