TOP նոր
» » » Թանկյանը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման համար

Թանկյանը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման համար

30-10-2019, 11:41 Դիտումներ: ԱՄՆ, Սփյուռք
30 Հոկտեմբեր 2019, 11:41 - NovostiNK
Թանկյանը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման համար

Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունելու համար: Երգիչն այդ մասին գրառում է կատարել սոցցանցերում: Մասնավորապես թվիթերում նա ընդգծել է, որ սա արդարության հաղթանակն է:

«Սա ճշմարտության ու արդարության հիանալի հաղթանակ էր: Հիմա հերթը Սենատինն է»,- գրել է նա:

Ինստագրամում Թանկյանը նշել է, որ Ներկայացուցիչների պալատը լուրջ քայլ է կատարել դեպի արդարությունը: Ընդգծել է, որ ճիշտ է՝ սա չի վերականգնի հայրենիքի ու կյանքերի այն կորուստը, որը հայերն ունեցել են, սակայն սա հարգանքի տուրք է մեր տատիկ-պապիկների եւ այն ամենի նկատմամբ, ինչի միջով նրանք անցել են: Ֆեյբուքում Թանկյանը շնորհակալություն է հայտնել բանաձեւի ընդունման համար եւ խոսել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին:

«Շատ կարեւոր է, որ Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառվեն անօրինական կերպով Սիրիա ներխուժելու համար»,- գրել է նա՝ նույնպես ավելացնելով, որ ցեղասպանության մասին դիրքորոշում հայտնելու հերթը Սենատինն է:

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը բանաձեւն ընդունել է հոկտեմբերի 29-ին: Ընդունվել է 405 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ: Կողմ է քվեարկել 226 դեմոկրատ եւ 178 հանրապետական կոնգրեսական:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS