
Քաղաքագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Գրառման մեջ Սարգսյանը նույնն է մաղթել նաեւ ԱՄՆ սենատին:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) էջում էլ նշվում է, որ ԱՄՆ Կոլումբիա շրջանի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձև է ընդունել, որով Կոլումբիա շրջանի խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ոգեկոչում Ցեղասպանության 104-րդ տարելիցը:
Բանաձևում ընդգծվում է Կոլումբիայի շրջանի բնակիչներին Հայոց ցեղասպանության մասին դպրոցական կրթության միջոցով իրազեկելու կարևորությունը: Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է Կոլումբիայի շրջանի խորհրդի կողմից նման բանաձևի ընդունումը:
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի 50 նահանգներից 49-ը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: