TOP նոր
» » » Լոս Անջելես օկրուգում զինված կովկասցին դիրքավորվել է խանութում եւ ինքնասպան եղել

Լոս Անջելես օկրուգում զինված կովկասցին դիրքավորվել է խանութում եւ ինքնասպան եղել

1-12-2013, 12:06 Դիտումներ: Աշխարհ » ԱՄՆ
1 Դեկտեմբեր 2013, 12:06 - NovostiNK
Լոս Անջելես օկրուգում զինված կովկասցին դիրքավորվել է խանութում եւ ինքնասպան եղելԼոս Անջելես օկրուգի Լա Կրեսենտա տեղանքում զինված տղամարդը, ենթադրաբար՝ կովկասցի, մեռած է հայտնաբերվել խանութում, որտեղ մի քանի ժամ բարիկադավորված էր մնացել։ Այս մասին գրում է «Glendale News-Press»-ը։ «Մենք տեսանք, թե ինչպես կասկածյալն ինքնասպան եղավ»,– ասել է սերժանտ Բերտոն Բրինքը՝ հավելելով, որ շերիֆի օգնականներից ոչ ոք չի կրակել դեպքի պահին։ Շերիֆի օգնականները զանգ են ստացել մոտակա դեղատնից թմրամիջոցներ գողացած անձի մասին։ Այնուհետեւ տղամարդը մտել է հարեւան խանութ։ Խանութում գտնվողներին դուրս են հանել։

Տղամարդուն նկարագրում են որպես 178 սմ հասակով կովկասցի, որի անունը չի հրապարակվում։ Տղամարդը զրուցել է ճգնաժամային իրավիճակներում բանակցող խմբի անդամների հետ, հետո նրանց շփումն ընդհատվել է։ Երբ ոստիկանական հատուկ ջոկատի բժշկական խմբի անդամները մտել են խանութ, տեսել են, որ տղամարդը մահացած է։ Այլ վիրավորների մասին չի հաղորդվում։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS