TOP նոր
» » » Ձեռքսեղմումների փոխարեն բարեւել արմունկներով. Նեբրասկայի նահանգապետի առաջարկը

Ձեռքսեղմումների փոխարեն բարեւել արմունկներով. Նեբրասկայի նահանգապետի առաջարկը

5-03-2020, 12:20 Դիտումներ: Աշխարհ » ԱՄՆ
5 Մարտ 2020, 12:20 - NovostiNK
Ձեռքսեղմումների փոխարեն բարեւել արմունկներով. Նեբրասկայի նահանգապետի առաջարկը

Կորոնավիրուսի բռնկումը մարդկանց հարկադրում Է փոխել սովորությունները, ձեռնպահ մնալ համբույրներից եւ ձեռքսեղմումներից եւ ողջունի այլ ձեւեր օգտագործել հանդիպումների ժամանակ: Ինչպես հայտնել Է CNN հեռուստաընկերությունը, Նեբրասկայի նահանգապետ Փիթ Ռիքեթսը խորհուրդ Է տվել ավանդական ձեռքսեղմումների փոխարեն միմյանց հպել արմունկները: Նա անձնական օրինակ Է ցույց տվել՝ այդ կերպ ողջունելով Նեբրասկայում կարանտինից դուրս եկած մի խումբ անձանց:


«Եկեք որոշ ժամանակ հրաժարվենք ձեռքսեղմումներից»,- մեջբերել Է հեռուստաընկերությունը Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնների նախկին տնօրեն Թոմ Ֆրիդանի խոսքը, որը գերադասում Է մարդկանց ողջունել Հարավարեւելյան Ասիայի համար ավանդական նամաստե ժեստով (երկու ափերի միացում), բայց միեւնույն ժամանակ չի բացառում արմունկներով հպվելու միջոցով ողջունելու հնարավորությունը:

Այդ կարծիքին համաձայն Է վարվելակարգի հարցերի ամերիկացի փորձագետ Ուիլյամ Հանսոնը: Նա նշել Է, որ ողջունելիս գլխավորը ոչ թե ֆիզիկական շփումն Է, այլ զգացմունքների ջերմությունը: Նրա խոսքով՝ այժմ միանգամայն տեղին Է մարդկանց ողջունել՝ վեր պարզելով բաց ափը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS