TOP նոր
» » » ԱՄՆ-ում առաջին կամավորը կստանա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձնական դեղաչափը

ԱՄՆ-ում առաջին կամավորը կստանա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձնական դեղաչափը

16-03-2020, 11:50 Դիտումներ: Աշխարհ » ԱՄՆ
16 Մարտ 2020, 11:50 - NovostiNK
ԱՄՆ-ում առաջին կամավորը կստանա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձնական դեղաչափը

Կորոնավիրուսից պաշտպանության համար պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին մասնակիցը փորձնական դեղաչափը կստանա մարտի 16-ին, հաղորդել Է AP գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության մի աղբյուր:

Սիեթլի Kaiser Permanente Washington Health Research Institute հետազոտական ինստիտուտում փորձարկումները կանցկացվեն 45 երիտասարդ, առողջ կամավորների վրա պատվաստանյութի տարբեր դեղաչափերով, որը մշակել են ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտը (NIH) եւ Moderna Inc. ընկերությունը:

Առողջապահության բնագավառի աղբյուրները նշում են, որ պոտենցիալ պատվաստանյութի լիարժեք ներդրման համար կպահանջվի 12-ից մինչեւ 18 ամիս:

«Գիտափորձի մասնակիցների վարակման հավանանականությունը բացառված Է, քանի որ նմուշները վիրուս չեն պարունակում: Փորձարկման խնդիրն Է՝ համոզվել, որ պատվաստանյութերը լուրջ կողմնակի հետեւանքներ չունեն, ինչից հետո կարելի կլինի ձեռնամուխ լինել ավելի լայն փորձարկումների»,- նշում Է գործակալության աղբյուրը:

Բացի դրանից, Inovio Pharmaceuticals ընկերությունը փորձում Է իր պատվաստանյութի փորձարկումները մի քանի տասնյակ կամավորների մասնակցությամբ սկսել հաջորդ ամսին Փենսիլվանիայի համալսարանում եւ Միսուրիի նահանգի Քանզաս Սիթի փորձարարական կենտրոնում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS