TOP նոր
» » » ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրում է 1,1 միլիոն դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրում է 1,1 միլիոն դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

1-04-2020, 11:52 Դիտումներ: ԱՄՆ, ՕՐՎԱ ԹԵՄԱ
1 Ապրիլ 2020, 11:52 - NovostiNK
ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրում է 1,1 միլիոն դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ԱՄՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հայաստանին կտրամադրի 1,1 միլիոն դոլար: Դրա մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը:

«Այս օգնությունը դիտարկվում է որպես առանձին արտակարգ իրավիճակի հետ կապված օժանդակություն՝ ի տարբերություն սովորական մարդասիրական օգնության»,- նշում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, գրում է Ամերիկայի ձայնը:

ԱՄՆ պետքարտուղարությունը կհատկացնի 274 միլիոն դոլար Միջազգային զարգացման գործակալության առողջապահության և արտակարգ իրավիճակների հիմնադրամների ու պետքարտուղարության համապատասխան օղակների միջոցով՝ կորոնավիրուսի պատճառով առավել ռիսկային գոտում հայտնված շուրջ 64 երկրների ու ՄԱԿ-ի կառույցներին՝ համաճարակին դիմակայելու նպատակով օգնություն ցուցաբերելու համար: Այս երկրների շարքում է նաև Հայայստանը՝ 1,1 միլիոն մասնաբաժնով:

«Պետքարտուղարության այս օգնությունից 700 հազար ԱՄՆ դոլար կտրամադրի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ու 400 հազար դոլար՝ Միջազգային կարմիր խաչին՝ Հայաստանում ծրագրեր իրականացնելու համար»,- տեղեկացնում է Արդունին:

Ըստ պետքարտուղարության՝ Հայաստանին տրամադրվող միջոցները հիմնականում կուղղվեն լաբորատոր կարողություններին և փորձագետների պատրաստման աշխատանքներին, հիվանդությունների վերահսկման, դեպքերի բացահայտման և արագ արձագանքման հետ կապված հարցերին, ինչպես նաև ռիսկի վերաբերյալ հաղորդակցության, համայնքի ներգրավման և առողջության ու հիգիենայի պահպանման խնդիրներին:

Ամերիկայի հայկական համագուրմարի ղեկավարը ողջունում է պետքարուղարության որոշումը Հայաստանին հավելյալ օիգնություն ցուցաբերելու համար: Մշտապես բարձրացրել ենք այս հարցը ԱՄՆ պետքարտուղարության հետ մեր ունեցած վերջին հանդիպումների ընթացքում, ընդգծում է Արդունին:

«Կարծում եմ՝ այս հավելյալ օժանդակությունը կօգնի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում: Ուրախ ենք, որ այն տրամադրվում է»,- ասում է նա:

Բացի Հայաստանից, տարածաշրջանում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար 1,7 միլիոն դոլար օգնություն կստանա Ադրբեջանը և 1,1 միլիոն դոլար՝ Վրաստանը: Պետքարտուղարությունն այս օգնության ցուցակում ներառել է գրեթե բոլոր հետխորհրդային երկրները, բացառությամբ Ռուսաստանն ու Մերձբալթյան հանրապետությունները:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS