TOP նոր
» » » Եթե ընտրվեմ, պարտավորվում եմ իմ աջակցությունը ցուցաբերել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին. Ջո Բայդեն

Եթե ընտրվեմ, պարտավորվում եմ իմ աջակցությունը ցուցաբերել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին. Ջո Բայդեն

25-04-2020, 11:15 Դիտումներ: Աշխարհ » ԱՄՆ
25 Ապրիլ 2020, 11:15 - NovostiNK
Եթե ընտրվեմ, պարտավորվում եմ իմ աջակցությունը ցուցաբերել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին. Ջո Բայդեն

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը խոստանում է՝ ընտրվելու պարագայում սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին։ Ըստ «Արմենպրես»-ի, այս մասին Բայդենը հայտարարել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առնչությամբ տարածած հաղորդագրության մեջ։

«Այսօր մենք հիշում ենք այն կոտորածները, որոնց առերեսվեց հայ ժողովուրդը Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ։ 1915-1923 թթ. շուրջ 2 մլն հայեր զանգվածային տեղահանության ենթարկվեցին, 1,5 մլն տղամարդիկ, կանայք և երեխաներ սպանվեցին»,- նշել է Բայդենը հայտարարության մեջ՝ ընդգծելով, որ պետք է երբեք չմոռանալ ու լուռ չմնալ բնաջնջման այս սարսափելի ու համակարգված ծրագրի մասին։

«Եթե մենք ամբողջությամբ չճանաչենք, չոգեկոչենք և մեր երեխաներին չսովորեցնենք ցեղասպանության մասին, «այլևս երբեք» խոսքերը կկորցնեն իրենց նշանակությունը։ Փաստերը պետք է ապագա սերունդների համար լինեն նույնքան պարզ ու հզոր, որքան նրանց համար, ում հիշողություններն այրված են ողբերգությամբ։ Հրաժարվելով հիշել կամ ճանաչել ցեղասպանության փաստը՝ նոր ճանապարհ ենք բացում ապագա զանգվածային կոտորածների համար»,- ասել է Բայդենը։

Ըստ աղբյուրի, ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուն հիշեցրել է, որ Սենատում գտնվելու տարիներին մշտապես առաջնորդել է հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը ճանաչելու ջանքերը։ «Եթե ընտրվեմ, ես պարտավորվում եմ իմ աջակցությունը ցուցաբերել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին, և իմ վարչակազմի համար թիվ մեկ առաջնահերթություն կդարձնեմ համընդհանուր մարդկային արժեքները։ Այսօր ես միանում եմ ամբողջ հայությանն ու ամերիկահայ համայնքին, որը մեծ նպաստ է բերել մեր ազգին՝ հիշելով և հարգելով Հայոց ցեղասպանության զոհերին»,- ասված է Բայդենի հայտարարության մեջ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS