
ԱՄՆ-ի Նյու Յորք և Լոս Անջելես քաղաքներից Հայաստան է ժամանում ՀՀ 19 քաղաքացի: Այս մասին տեղեկանում ենք Նիդերլանդներում ՀՀ դեսպանության էջից, որտեղ ասվում է՝ չվերթը տարանցիկ է:
Նշվում է, որ հյուպատոս Դավիթ Միրզախանյանն Ամստերդամի օդանավակայանում դիմավորել և ճանապարհել է ԱՄՆ-ի Նյու Յորք և Լոս Անջելես քաղաքներից տարանցիկ չվերթով Հայաստան վերադարձող 19 ՀՀ քաղաքացու։