TOP նոր
» » » Մահացել է ամերիկահայ բժիշկ, բարերար, գրող-հրապարակախոս Նուբար Ջանոյանը

Մահացել է ամերիկահայ բժիշկ, բարերար, գրող-հրապարակախոս Նուբար Ջանոյանը

6-05-2020, 11:02 Դիտումներ: ԱՄՆ, Սփյուռք
6 Մայիս 2020, 11:02 - NovostiNK
Մահացել է ամերիկահայ բժիշկ, բարերար, գրող-հրապարակախոս Նուբար Ջանոյանը

Մահացել է ամերիկահայ հայտնի բժիշկ, բարերար, ազգային-հասարակական գործիչ, գրող-հրապարակախոս Նուբար Ջանոյանը։ Այս մասին տեղեկացրել է նրա կինը՝ բանաստեղծուհի, բժշկուհի Սոնա Վանը։

«Մայիս 5: Սա քո թվարկությունից հետո առաջին օրն է։ Վախենում եմ աչքերս բաց անել առավոտի մեջ, որտեղ դու բացակա ես։ Փաստը մնում է փաստ. գոյամարտն ավարտված է։ Ես ինձ զգում եմ ինչպես պատերազմում տանուլ տված գեներալ։ Պարզվում է՝ միայն սերը բավարար չէ։

Ների՛ր ինձ...

Ալեքսա... Նվագիր Մոցարտ»,- գրել է Սոնա Վանը։

Նուբար Ջանոյանը ծնվել է 1939-ին Իրաքում՝ Արևմտյան Հայաստանից 1915-ին Ցեղասպանության ժամանակ գաղթած հայերի ընտանիքում: Նա զգալի ներդրում ունի սփյուռքում ազգային-մշակութային կազմակերպությունների ստեղծման ու հովանավորման գործում: Եղել է «Վահագն» միության հիմնադիր անդամներից մեկը, ստեղծել է «Հայ հաղորդակցման հաստատություն» միավորումը, հովանավորել «Եղիցի լույս» մշակութային հանդեսը եւ համանուն հեղինակային հաղորդումը, իսկ Հայաստանում հովանավորում էր «Հայ սեւ գոտիների» ակադեմիայի մասնաճյուղը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS