TOP նոր
» » » ՀՀ-ի անունից Լոս Անջելեսին 100 հազար հատ բժշկական դիմակ է տրամադրվել

ՀՀ-ի անունից Լոս Անջելեսին 100 հազար հատ բժշկական դիմակ է տրամադրվել

6-05-2020, 11:03 Դիտումներ: Աշխարհ » ԱՄՆ
6 Մայիս 2020, 11:03 - NovostiNK
ՀՀ-ի անունից Լոս Անջելեսին 100 հազար հատ բժշկական դիմակ է տրամադրվել

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության անունից Լոս Անջելես քաղաքին է տրամադրվել 100 հազար հատ բժշկական դիմակ։ Ծրագիրը Լոս Անջելեսի քաղաքային իշխանությանը կօգնի մեղմել համաճարակի հետևանքները և դիմագրավել վարակին։ Այս մասին տեղեկացրել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ֆեյսբուքի իր էջում:

Լոս Անջելեսի միջազգային համագործակցության հարցերով փոխքաղաքապետ, դեսպան Նինա Հաջիկյանի և ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանի համակարգմամբ, դիմակները տրվել են Լոս Անջելեսի բժշկական հաստատություններին և խոցելի խմբերին։ «COVID-19-ի դեմ պայքարը փոքրացրել է աշխարհը, և մոլորակի բնակիչները միավորվել են՝ դիմագրավելու մահաբեր համավարակին։ Հայաստանը և Լոս Անջելեսը կապված են անքակտելի կապերով, և այս առատաձեռն նվերը կօգնի պաշտպանել խոցելի խմբերին պատկանող լոսանջելեսցիներին և բուժհաստատությունների աշխատակիցներին, որոնք ցուցաբերում են անհավատալի քաջություն և կյանքեր փրկելու գործում բացառիկ վճռականություն»,- ասել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին։

Նախաձեռնության հեղինակը լոսանջելեսահայ հայտնի բարերար Ջաք Յուրեջյանն է, որը հանդիսանում է Western Drug ընկերության հիմնադիրը և գործադիր նախագահը։ Նա և իր տիկին Զարիկը նաև կարևոր ծրագիր են իրականացնում Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքում՝ Գյումրիում՝ երկրաշաժից տուժած ընտանիքներին ապահովելով բնակարանով, ինչպես նաև աջակցելով երեխաներին՝ հասնել ակադեմիական հաջողությունների, պլանավորել ապագան և մասնակցել մասնագիտական դասընթացների։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS