TOP նոր
» » » Բոլթոնն ասել է, որ Թրամփը կարող է հայտարարել ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին նախքան ընտրությունները

Բոլթոնն ասել է, որ Թրամփը կարող է հայտարարել ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին նախքան ընտրությունները

16-08-2020, 11:48 Դիտումներ: Աշխարհ » ԱՄՆ
16 Օգոստոս 2020, 11:48 - NovostiNK
Բոլթոնն ասել է, որ Թրամփը կարող է հայտարարել ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին նախքան ընտրությունները


Ամերիկայի առաջնորդի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնը համարում է, որ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը կարող է հայտարարել է ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին նախքան նոյեմբերի 3-ի ընտրությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Դեռեւս երեք ամիս կա նախքան ընտրությունները, իսկ ամերիկյան քաղաքականության տեսանկյունից դա հավերժություն է։ Այն հնարավորությունը, որը մենք անվանում ենք «հոկտեմբերյան անակնկալ», շատ իրական է, երբ կլինի չորրորդ գագաթնաժողովը (Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ) Կիմ Չեն Ընի հետ, որպեսզի հայտարարվի խաղաղություն Կորեական թերակղզում եւ վերջ դրվի միջուկային զենքի ծրագրի մշակմանը»,-նշել է Բոլթոնը։

Նա պարզաբանել է, որ «Թրամփը կարող է որոշում կայացնել Աֆղանստանից զորքերը դուրս բերելու մասին, այդ թվում՝ նախքան ընտրությունները։ Կամ կարող է հայտարարել ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին»։

Հուլիսին ԱՄՆ առաջնորդը հայտարարել էր, որ չի ցանկանում, որ Միացյալ Նահանգները դուրս գան ՆԱՏՕ-ից։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS