TOP նոր
» » » ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը

ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը

28-10-2020, 09:18 Դիտումներ: Աշխարհ » ԱՄՆ
28 Հոկտեմբեր 2020, 09:18 - NovostiNK
ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը


Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդելի քաղաքային խորհուրդը 5 կողմ 0 դեմ ձայներով ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը:

Արցախի անկախության ճանաչման բանաձևը հեղինակել էր Գլենդելի քաղաքապետ Վրեժ Աղաջանյանը:

Բանաձևում նշվում է, որ Արցախի Հանրապետությունը, որը հայտնի է նաև, որպես Լեռնային Ղարաբաղ, պատմականորեն հայկական տարածք է, որի բնակչության մեծամասնությունը մշտապես եղել են հայեր:

«Արցախի Հանրապետությունն ազատ, ինքնիշխան պետություն է՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ այժմ Արցախում և Հայաստանում հայերի դպրոցները, հիվանդանոցները, եկեղեցիները և տները հարձակման են ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, որոնք նպատակ ունեն շարունակել ցեղասպանությունը»,- ասված է բանաձևում:

Արցախի անկախությունը ճանաչելու կոչ է արվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS