TOP նոր
» » » «Հայկական արշավ» ԱՄՆ-ում․ Անկարան Վաշինգտոնին հիշեցրել է ՆԱՏՕ-ի մասին

«Հայկական արշավ» ԱՄՆ-ում․ Անկարան Վաշինգտոնին հիշեցրել է ՆԱՏՕ-ի մասին

21-02-2021, 10:25 Դիտումներ: Աշխարհ » ԱՄՆ
21 Փետրվար 2021, 10:25 - NovostiNK
«Հայկական արշավ» ԱՄՆ-ում․ Անկարան Վաշինգտոնին հիշեցրել է ՆԱՏՕ-ի մասին


ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան հարյուր անդամներ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ են արել հստակ քայլեր ձեռնարկել Արցախի գոյատեւման եւ Հայաստանի անվտանգության ապահովման համար, հայտնում է Ամերիկայի հայ դատի կոմիտեն։ ԱՄՆ պետքարտուղարին եւ պաշտպանության նախարարին ուղղված նամակում ընդգծվում է տարածաշրջանային ճգնաժամի լրջությունը, որը ծագել է անցած աշնանը Ադրբեջանի ու Թուրքիայի վեցշաբաթյա անգութ ագրեսիայի պատճառով, եւ առաջարկում են, որ ԱՄՆ-ն հրատապ միջոցներ ձեռնարկի, այդ թվում՝ ամուր տարածաշրջանային կարգավորման որոնումների վերսկսումը՝ հիմնվելով ինքնորոշման ֆունդամենտալ իրավունքի վրա, որը կպաշտպանի Արցախի անվտանգությունը եւ կօգնի կանխելու նոր պատերազմի սանձազերծումը։

Առաջարկվում է նաեւ ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ նրա դերը՝ որպես բանակցությունների օրինական կողմ հակամարտության լուծման գործում, քայլեր ձեռնարկել հայ գերիների անհապաղ ազատ արձակման ապահովման համար։ ԱՄՆ-ն պետք է պատասխանատվություն ստանձնի, ներառյալ պատժամիջոցներն Ադրբեջանի ու Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ, Բաքվին օգնություն չտրամադրի եւ այլն, աջակցություն տրամադրի Հայաստանի տնտեսական զարգացմանն եւ օգնություն Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով տեղահանված հայերին, նշված է նամակում։ Կոնգրեսականները նաեւ առաջարկում են նախագահ Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ավելի վաղ, նման բովանդակությամբ նամակով հանդես են եկել ԱՄՆ Սենատի 54 անդամներ։

Թուրքական լոբբին ակտիվ դիմագրավում է այդ ջանքերին։ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպմանը Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հիշեցրել է, որ ԱՄՆ Սենատի 54 անդամների նամակին ի պատասխան, որում նրանք կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային Թուրքիայի աջակցության համար, 87 թուրք պատգամավորներ՝ Թուրքիա-ԱՄՆ միջխորհրդարանական խմբի անդամները, հայտարարություն են տարածել։ «Թուրքիայի նկատմամբ անհիմն ու անպատասխանատու մեղադրանքները, որոնք պարունակվում են սենատորների նամակում, հակասում են Անկարայի ու Վաշինգտոնի ռազմավարական գործընկերությանը եւ ՆԱՏՕ-ի շրջանակում դաշնակցության ոգուն», – նշված է հայտարարությունում։

«Ամերիկացի սենատորները դառնում են Գյուլենի ահաբեկիչների քարոզչության խոսափող, ինչը հարված է հասցնում ամերիկյան կողմի պնդումների անկեղծությանն առ այն, որ Վաշինգտոնը կապ չունի Թուրքիայում հեղաշրջման փորձի իրադարձություններին», – նշված է հայտարարությունում։

Թուրքիան ու Ադրբեջանը միասին փորձում են դիմագրավել ԱՄՆ-ում ալիքին, որը դառնում է ավելի ակնհայտ։ Ջո Բայդենն առ այսօր չի զրուցել Էրդողանի հետ, ընդ որում, Պետդեպի ու ՆԱՏՕ-ի մակարդակով Թուրքիային լուրջ պահանջներ են ներկայացվում։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ԱՄՆ նոր վարչակազմը միայն առաջին ազդանշաններն է տվել։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը փետրվարի 8-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղաի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ` առանձնահատուկ ընդգծելով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հարթակի դերը համագործակցային օրակարգն առաջ մղելու և խորացնելու գործում: Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համատեքստում ընդգծվել է ԼՂ խաղաղ կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, ինչը հստակորեն ամրագրված է համանախագահ երկրների բարձր ներկայացուցիչների՝ դեկտեմբերի 3-ին արված հայտարարությամբ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS