TOP նոր
» » » ԱՄՆ երբեք չի ճանաչի Ղրիմը որպես ՌԴ տարածք.Բայդեն

ԱՄՆ երբեք չի ճանաչի Ղրիմը որպես ՌԴ տարածք.Բայդեն

27-02-2021, 12:04 Դիտումներ: Աշխարհ » ԱՄՆ
27 Փետրվար 2021, 12:04 - NovostiNK
ԱՄՆ երբեք չի ճանաչի Ղրիմը որպես ՌԴ տարածք.Բայդեն


Վաշինգտոնը հետագայում էլ կփորձի պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին Ուկրաինայի տարածքում ագրեսիվ գործողությունների համար: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքը փոխանցմում է «Ինտերֆաքս»-ը:

«Մենք կշարունակենք աշխատել Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ Ուկրաինայում բռնությունների և ագրեսիայի համար»,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ, որը նվիրված է Ղրիմը Ռուսաստանին միացնելու յոթերորդ ամյակին:

Բայդենն իր հայտարարության մեջ պնդում է, որ ԱՄՆ-ը երբեք չի ճանաչի թերակղզու ենթադրվող անեքսիան:

Նա խոստացել է, որ Վաշինգտոնը կշարունակի հարգել Ուկրաինայում այսպես կոչված արժանապատվության հեղափոխությունը:

Ռուսաստանը Ղրիմն իրեն է կցել 2014-ին՝ տարածաշրջանում անցկացված հանրաքվեի արդյունքներով: Ուկրաինան չի ճանաչում հանրաքվեի արդյունքները և Ղրիմը համարում է Ռուսաստանի կողմից ժամանակավորապես օկուպացված իր տարածքը: Մոսկվան նշում է, որ թերակղզու հարցն ընդմիշտ է փակված՝ այն իրեն է պատկանում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS