TOP նոր
» » » Նյու Յորք նահանգի Իթաքա քաղաքում երեխաները կուսանեն հայերեն եւ կծանոթանան հայկական մշակույթին

Նյու Յորք նահանգի Իթաքա քաղաքում երեխաները կուսանեն հայերեն եւ կծանոթանան հայկական մշակույթին

8-12-2013, 12:05 Դիտումներ: Աշխարհ » ԱՄՆ
8 Դեկտեմբեր 2013, 12:05 - NovostiNK
Նյու Յորք նահանգի Իթաքա քաղաքում երեխաները կուսանեն հայերեն եւ կծանոթանան հայկական մշակույթինՆյու Յորք նահանգի Իթաքա քաղաքի Քորնելի համալսարանում կրթաթոշակակիր հետազոտողները, ասպիրատներն ու քաղաքի գիտական ընկերակցության անդամները կձգտեն տեղի ուսանողների շրջանում խթանել հետաքրքրությունն օտար լեզուների նկատմամբ: Այս մասին գրում է «Cornell Chronicle»-ը:

Առաջարկվող լեզուների շարքում են ճապոներենը, վիետնամերենը, ինդոնեզերենը, չինարենը, կորեերենը, մակեդոներենը, թագալերենը, տիբեթերենը, լեհերենը, թուրքերենը, հայերենը եւ սուախիլին:

Ուսուցիչները հիմնականում հենց տվյալ լեզուների կրողներ են եւ դպրոցներում դասվանդման փորձ ունեն: Նրանցից մեկը Հարություն Գեւորգյանն է, ով Հայաստանի պետական ագրարային համալսարանում ղեկավարում է տեղեկատվական ու գիտահետազոտական ծրագրերը, որտեղ եւ դասավանդում է: Այս տարի Քորնելի համալսարանում ստանալով հետազոտող թեկնածուի աստիճան, Գեւորյանը հայոց լեզու է դասվանադում մոտ նախնական դպրոցի մոտ 20 աշակերտի:

«Որպես դասավանդող, ինձ բավական հետաքրքրեց կամավարոկան աշխատանքը համալսարանի լեզվային ծրագրի համար, որպեսզի հնարավոր լինի կիսել սեփական մշակույթն ու լեզուն: Ես կենտրոնանում եմ ընթերցանության վրա, նամակի ու հայերեն բառերի արտաբերման վրա, ինչպես նաեւ կիսվում եմ հայկական մշակույթի վերաբերյալ տեղեկություններով տարրական դասարաններում»,- նշել է Գեւորգյանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS