TOP նոր
» » » ԱՄՆ-ը իր քաղաքացիներին կոչ է անում դեպի Հայաստան այցերը վերանայել՝ COVID-19-ի պատճառով, Արցախ չայցելել՝ զինված հակամարտությամբ պայմանավորված

ԱՄՆ-ը իր քաղաքացիներին կոչ է անում դեպի Հայաստան այցերը վերանայել՝ COVID-19-ի պատճառով, Արցախ չայցելել՝ զինված հակամարտությամբ պայմանավորված

27-07-2021, 12:21 Դիտումներ: Աշխարհ » ԱՄՆ
ԱՄՆ-ը իր քաղաքացիներին կոչ է անում դեպի Հայաստան այցերը վերանայել՝ COVID-19-ի պատճառով, Արցախ չայցելել՝ զինված հակամարտությամբ պայմանավորված


27 Հուլիս 2021, 12:21 - NovostiNK
COVID-19-ի պատճառով վերանայեք ձեր այցը Հայաստան. ԱՄՆ Պետդեպը հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով իր երկրի քաղաքացիներին վերանայել դեպի Հայաստան այցերը։

Պետդեպարտամենտը կոչ է անում նախքան միջազգային ուղևորություններ պլանավորելը՝ ծանոթանալ հաղորդագրությանը։
Ըստ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների՝ Հայաստանը՝ ճանապարհորդների առողջության համար դասվել է երրորդ մակարդակում։ Սա վկայում է երկրում COVID-19-ի բարձր մակարդակի մասին։ Հայտնում են նաև, որ ռիսկերը կարող են նվազել այն դեպքում, երբ քաղաքացիները պատվաստված են հաստատված պատվաստնյութերով։

Պետդեպարտամենտը հաղորդագրության մեջ իր քաղաքացիներին կոչ է անում չուղևորվել նաև Լեռնային Ղարաբաղ՝ պայմանավորված զինված հակամարտությամբ:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում շարունակում են կորուստները: Ընդհատված կրակոցները և հրետանային համակարգերի ժամանակ առ ժամանակ օգտագործումը, ներառյալ ցամաքային ականներն ու ականանետերը, ամեն տարի մահվան և վիրավրումների պատճառ են դառնում: Խուսափեք Հայաստանի և Ադրբեջանի միջև «շփման գծի» և մոտակայքում գտնվող ճանապարհներից»,- ասված է հաղորդագրությունում։

Հայտնում են նաև, որ ԱՄՆ կառավարությունը չի կարող արտակարգ ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց քաղաքացիներին, քանի որ ԱՄՆ պետական ծառայողները սահմանափակ կարողություններ ունեն՝ մեկնելու անտեղ։


Աղբյուրը՝ Pastimfo

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS