«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Առավել ընթեռնելի

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.) եռահատորյակի շնորհանդեսը, որին ներկա էին ԳԱԱ-ի փոխնախագահը, հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարը, ակադեմիական ինստիտուտների տնօրեններ, գիտաշխատողներ, մշակույթի, արվեստի, գիտության ոլորտի ներկայացուցիչներ, սիրիահայեր, ՀՀ սփյուռքի նախարարության նախկին աշխատակիցներ և այլոք:

Միջոցառումը մեկնարկեց օրհներգի կենդանի կատարմամբ, ապա տերունական աղոթքով, և ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքը։ Առաջին ելույթը ԳԱԱ-ի հումանիտար բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանինն էր, որին հաջորդեցին ՀՀ ԳԱԱ-ի պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի, ՀՀ ԳԱԱ-ի լեզվի ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ. Վիկտոր Կատվալյանի, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանի, Գավառի պետական համալսարանի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Ռուզաննա Հակոբյանի, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի» նախագահ, բժիշկ Ջորջ Բարսեղյանի, Հայ կանանց միջազգային միության վարչության անդամ, լրագրող Սեդա Թորոսյանի, Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչ Անդրանիկ Մարդոյանի, Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանի, ՀՀ սփյուռքի նախարարության նախկին աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի և այլոց ելույթները։

Բանախոսներն ընդգծեցին, որ ըստ եռահատորյակի նյութերի՝ իր տասնամյա գործունեության ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարի և նախարարության սկզբունքային մոտեցումը եղել է այն կարևորագույն հանգամանքը, որ Հայրենիքը կամ Սփյուռքը առանձին չեն դիտարկվել: Նախարարությունը դարձել է այն օղակը, որը գլխավորապես անդրադարձել է ՀՀ պետական քաղաքականությանը, Հայաստան-Սփյուռք գործակցության սկզբունքներին, համագործակցության զարգացման ուղիներին, Սփյուռքի ներուժի օգտագործմանը՝ հանուն Հայաստանի Հանրապետության և Արցախի հզորացման և հայապահպանության խնդիրների լուծման:

Շնորհանդեսի ավարտին Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ այս եռահատորյակը 10 տարվա աշխատանքի արդյունքների ամփոփում է, որը չէր լինի, եթե Սփյուռքը, նրա համահայկական կառույցները նախարարության կողքին չկանգնեին։ Հեղինակի փոխանցմամբ եռահատորյակը կարող է օգտակար լինել բոլոր նրանց, ովքեր մտահոգ են Հայրենիք-Սփյուռք գործակցությամբ, ինչպես նաև՝ համայնքային ղեկավարների, սփյուռքյան կառույցների ներկայացուցիչների, ընթերցողների լայն շրջանակի համար։ «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.) եռահատորյակում ամփոփվել են և՛ Սփյուռքում, և՛ Հայաստանի Հանրապետությունում, և՛ Արցախի Հանրապետությունում հեղինակի ունեցած մոտ տասը տարիների հիմնական հրապարակային ելույթները, զեկուցումները, գիտական աշխատանքները՝ նվիրված Հայաստան-Սփյուռք գործակցությանը։

 

miasin.am
 

SourceNovostiNk
- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

Ելենա Շուվաևա-Պետրոսյանի «Արարատյան ժամանակը» համալրել է ԴԻԱԼՈԳ մատենաշարը

Մոսկվայում, «Կնիժնիյ միր» հրատարակչությունում լույս է տեսել ԴԻԱԼՈԳ մատենաշարի չորրորդ թողարկումը, որը ներկայացնում է Ելենա Շուվաևա-Պետրոսյանի «Արարատյան ժամանակը» բանաստեղծությունների, պատմվածքների և առակների ժողովածուն։

Լրացուցիչ նորություններ